
Հուլիսի 1-ից բնակարան և ավտոմեքենա ձեռք բերել հնարավոր չի լինելու կանխիկով, քանի որ ուժի մեջ է մտնում կանխիկի կրճատման օրենքը, այսօր «ՀՀ 2021 թվականի պետական բյուջեի կատարման մասին» հաշվետվության քննարկման ժամանակ հայտնել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Ըստ նրա՝ բոլոր գործարքները պետք է տեղի ունենան անկանխիկ եղանակով, ինչն էլ իր հերթին բերելու է լրացուցիչ ֆիսկալ էֆեկտներ:
Փաշինյանի խոսքով՝ պետք է ներդնել համընդհանուր հայտարարագրման համակարգ:
Վարչապետի խոսքով՝ Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիները պետք է հայտարարագրեն իրենց եկամուտները, որն ուժի մեջ կմտնի 2024 թվականին՝ 2023 թվականի եկամուտների համար:




