
Հունիսի 1-ին ընդառաջ Երևանի մետրոպոլիտենը բազմաթիվ անակնկալներ է պատրաստել փոքրիկների համար:
Փոքրիկներն այդ օրը մետրոպոլիտեն մուտք գործելու համար գումար չեն վճարի: Ժամը 11:00-ին մետրոպոլիտենի «Բարեկամություն» կայարանից «հեքիաթային գնացքը» կուղևորվի «Հանրապետության Հրապարակ» կայարան:




