
Բռնցքամարտի Հայաստանի հավաքականի անդամ, 92 կգ քաշայի Նարեկ Մանասյանը Եվրոպայի առաջնության կիսաեզրափակչում մենամարտել է Իսպանիայի ներկայացուցիչ Էմանուել Ռեյեսի հետ և պարտություն կրել է մրցավարների անարդար որոշումների արդյունքում:
Մանասյանի առավելությամբ անցած մենամարտի առաջին ռաունդում մրցավարները հաղթանակը շնորհեցին հայ բռնցքամարտիկին՝ 4-1, երկրորդ ռաունդում մրցակիցը, թեև նկատողություն ստացավ, բայց հաղթանակը շնորհվեց նրան՝ 4-1, երրորդ ռաունդում մրցավարներն առավելությունը տվեցին իսպանացուն՝ 5-0:
Եվրոպայի առաջնության եզրափակիչում իրենց ուժերը չափելու հնարավորություն են ստացել Հայաստանի հավաքականի անդամներ՝ Ռաֆայել Հովհաննիսյանը (86 կգ), Արթուր Բազեյանը (57 կգ) և Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Հովհաննես Բաչկովը (63.5 կգ)։
Եզրափակիչ մենամարտերը կկայանան այսօր՝ մայիսի 30-ին, և կմեկնարկեն ժամը 17:00-ին: Բաչկովը ԵԱ-ի չեմպիոնի համար մենամարտում կմրցի Ֆրանսիայի ներկայացուցչի, իսկ Բազեյանը՝ բելգիացի բռնցքամարտիկի հետ:
Աղբյուր` armsport.am




