ԿարևորՀասարակություն

Երկիր մոլորակի ուղեծիր է դուրս բերվել Հայաստանի Հանրապետության առաջին տիեզերական արբանյակը

Մայիսի 25-ին՝ Երևանի ժամանակով ժամը 22․35-ին, ԱՄՆ Գանավելել հրվանդանում գնտնվող տիեզերակայանից SpaceX ընկերության տիեզերանավով Երկիր մոլորակի ուղեծիր է դուրս բերվել Հայաստանի Հանրապետության առաջին տիեզերական արբանյակը, ՀՀ կառավարության նիստի սկզբում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Սա տեղի է ունեցել հայկական պետական «Գեոկոսմոս» ՓԲԸ-ի եւ իսպանական «Սանտլանտիս» ընկերության համագործակցության արդյունքում»,-նշել է վարչապետը։

«Տեղի ունեցածի նշանակությունը դժվար է գերագնահատել։ Սրանով ՀՀ թևակոխում է տիեզերական գործունեության դարաշրջան, և  հույս ունենք, որ այս ոլորտում մեր ունեցած հարուստ ավանդույթները կվերականգնվեն՝ նկատի ունեմ Հայաստանում երկար տարիներ գոյություն ունեցած տիեզերական գիտաարտադրական ոլորտը»,- ասել է Փաշինյանը։

Նա հայտնել է, որ մինչև 2023 թ-ի վերջը Հայաստանում կստեղծվի արբանյակի կառավարման կենտրոն և ընդունիչ կայան, որի շուրջ կձևավորվի մասնագետների գիտագործական թիմ։

Փաշինյանի խոսքով՝ արբանյակի կողմից արված լուսանկարները Հայաստանում կօգտագործվեն սահմանների հսկողության, արտակարգ իրավիճակների կանխարգելման և կառավարման, շրջակա միջավայրի պահպանության՝ ներառյալ կլիմայական փոփոխությունների մոնիտորինգի, քաղաքաշինության, ճանապարհաշինության, երկրագիտության և այլ ոլորտներում։

https://www.facebook.com/armgovernment/videos/3296903257199787

Կարդացեք նաև

Back to top button