
«Դիմադրություն» շարժման անհնազանդության ակցիաները վերսկսվել են վաղ առավոտյան։ Ընդդիմադիր ակտիվիստները փակել են Հայաստանի ԱԳՆ շենքի մուտքերը։

Ապրիլի 25-ից Հայաստանում անցկացվում են ընդդիմության բողոքի ակցիաներ, որոնց մասնակցում են խորհրդարանական «Հայաստան» և «Պատիվ ունեն» դաշինքի կողմնակիցները: Նրանք պահանջում են վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը:






