
Կայացել է բռնցքամարտի Եվրոպայի առաջնության վիճակահանությունը Անի Գրանդ հյուրանոցում, որտեղ հանգրվանել են մասնակից պետությունների ներկայացուցիչները։ Հայ մարզիկներին բաժին են հասել հետևյալ մրցակիցները։
- 48կգ Բարեղամ Հարությունյան – Սախիլ Ալախվերդովի (Վրաստան)
- 51կգ Արթուր Հովհաննիսյան – Աթիլլա Բերնաթ (Հունգարիա) և Մոլինա Սալվադոր (Իսպանիա) զույգի հաղթող
- 54կգ Ջանիկ Սահակյան – Ելմիր Նաբիև (Ուկրաինա)
- 57կգ Արթուր Բազեյան – Ալեն Ռահիմիչ (Բոսնիա և Հերցեգովինա) և Բաթուհան Չիֆթչի (Թուրքիա0
- 60կգ Կարեն Տոնականյան – Ռոլանդ Վերես (Հունգարիա)
- 63.5 կգ Հովհաննես Բաչկով – Ջոզեֆ Թայերս (Անգլիա) և Բրենդան Մաք-Քարթի (Իռլանդիա) զույգի հաղթող
- 67 կգ Գուրգեն Մադոյան – Կարլ Բենիամին Էրիկսոն (Ֆինլանդիա)
- 71 կգ Նարեկ Զախարյան – Թեքեքս Միքալ (Սլովակիա)
- 75 կգ Վախթանգ Հարությունյան – Բարտոշ Գոլեբիեվսկի (Լեհաստան)
- 80 կգ Համբարձում Հակոբյան – Քոսիան Դմիտրի (Մոլդովա)
- 86 կգ Ռաֆայել Հովհաննիսյան – Ստեֆանով Դիմիտրով Կրիստյան (Բուլղարիա)
- 92 կգ Նարեկ Մանասյան — Միխալեկ Դավիդ (Սլովակիա)
- 92+ կգ Դավիթ Չալոյան – Յուրայ Սոլիդա (Բոսնիա և Հերցեգովինա) և Ալգիրդաս Բանիուլիս (Լիվտա) զույգի հաղթող:
Առաջնության մարտերը տեղի կունենան մայիսի 23֊ից Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում։




