
Լուսինե Ավանեսյան
«Ռադիոլուր»- Ստեփանակերտ
Արցախում է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի գլխավորած պատվիրակությունը։ Երկու մայրաքաղաքաների միջև համագործակցության հարցերը քննարկվել են այսօր նաեւ նախագահ Բակո Սահակյանյանի մոտ հանդիպման ժամանակ։
Երևանի քաղաքապետարանը պատրաստվում է Ստեփանակերտի կենտրոնում Ազատամարտիկների այգի հիմնել: Այս նախաձեռնության մասին հայտարարվել է այսօր Ստեփանակերտում: Երկու հայկական հանրապետությունների մայրաքաղաքաների ղեկավարները հանդիպել են Արցախի նախագահի հետ: Այդ հանդիպմանը մասնակցում էին նաև ԼՂՀ քաղաքաշինության նախարարն ու Ազատամարտիկների մության ղեկավարը։
Ստեփանակերտում այգու հիմնարկեքը հավանաբար կլինի գարնանը: Տեղում լուծելի տեխնիկական հարցեր կան, լրագրողներին ասաց Տարոն Մարգարյանը: Երկու հայկական մայրաքաղաքների միջև համագործակցության հուշագիրն արդեն մեկ տարեկան է, դրա կիրարկման արդյունքներից այսօր քաղաքապետերը գոհունակություն են հայտնել և խոսել ապագա համագործակցության մասին։




