
Լիտվայի նախագահ Գիտանաս Նաուսեդան Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:
Լիտվայի նախագահը ծաղկեպսակ է դրել հուշահամալիրում, ծաղիկներ խոնարհել անմար կրակի մոտ:
Գիտանաս Նաուսեդան գրառում է արել Թվիթերի իր էջում:
«Հարգանքի տուրք մատուցեցի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Դա մարդկության պատմության մութ պահ է, որը երբեք չպետք է մոռացվի: Հիշատակը հավերժ է»,- գրել է Լիտվայի նախագահը:




