Իտալիայի Թուրին քաղաքում մեկնարկել է «Եվրատեսիլ-2022» երգի մրցույթի եզրափակիչը։ Ելույթ կունենա 25 երկրի ներկայացուցիչ:
Հայաստանը ներկայացնող Ռոզա Լինը 8-րդն է: Նա հանդես է գալիս «Snap» երգով։
1. Չեխիա
2. Ռումինիա
3. Պորտուգալիա
4. Ֆինլանդիա
5. Շվեյցարիա
6. Ֆրանսիա
7. Նորվեգիա
8. Հայաստան
9. Իտալիա
10. Իսպանիա
11. Նիդերլանդներ
12. Ուկրաինա
13. Գերմանիա
14. Լիտվա
15. Ադրբեջան
16. Բելգիա
17. Հունաստան
18. Իսլանդիա
19. Մոլդովա
20. Շվեդիա
21. Ավստրալիա
22. Միացյալ Թագավորություն
23. Լեհաստան
24. Սերբիա
25. Էստոնիա
Եզրափակիչում քվեարկելու հնարավորություն ունեն մասնակից բոլոր 40 երկրները: Հայաստանից Ռոզայի օգտին քվեարկել հնարավոր չէ: Սփյուռքից քվեարկելու համար հարկավոր է «Եվրատեսիլին» հետևել տվյալ երկրի Հանրային հեռուստաընկերությամբ և 08 թիվն ուղարկել այդ երկրում առանձնացված հատուկ կարճ հեռախոսահամարին։




