
Ծաղկաձորի Golden Palace հայտնի հյուրանոցի երկրորդ ծնունդը հնարավոր դարձավ Accor աշխարհի առաջատար հյուրանոցների խմբի և Project Inter-Invest ընկերության նոր նախագծի շնորհիվ։
Նոր Mercure-ը կբացվի 2022 թվականի վերջում, Ծաղկաձոր քաղաքում գտնվող Golden Palace Hotel Resort and Spa հյուրանոցի վերակառուցման արդյունքում, որը տեղակայված է լեռնադահուկային և կլիմայական հանգստավայր Ծաղկաձորի սրտում:
Accor-ը՝ աշխարհի առաջատար հյուրանոցային խումբը և Պրոյեկտ Ինտեր-Ինվեստ ընկերությունը ստորագրեցին համագործակցության համաձայնագիր, որի շրջանակներում կբացվի առաջին հյուրանոցը Mercure բրենդի ներքո:
«Մենք ուրախ ենք հաստատել մեր ներկայությունը Հայաստանում և ներկայացնել այստեղ մեր ամենահայտնի ապրանքանիշերից մեկը՝ Mercure-ը: Ծաղկաձորը հիանալի հանգստավայր է բոլոր եղանակների համար, որը հարուստ բնությամբ և լեռնադահուկային վազքուղիների որակով հաջողությամբ կարող է մրցակցել միջազգային մակարդակով։ Վստահ եմ, որ ճանապարհորդների կողմից ճանաչելի և սիրված հյուրանոցային բրենդի այստեղ հայտնվելը կնպաստի հանգստավայրի զարգացմանը և ճանաչելիության աճին՝ ամբողջ աշխարհի զբոսաշրջիկների մոտ։ Մենք Հայաստանում տեսնում ենք զարգացման հսկայական ներուժ և ձգտում ենք գրավել առաջատար դիրք այս զարգացող շուկայում: Հուսով ենք, որ այս տարածաշրջանում առաջիկա տարիներին մենք կկարողանանք զբոսաշրջիկների ընտրությանը ներկայացնել 7-ից 10 Accor-ի նոր նախագծեր»,- ասում է Accor New East Europe-ի գլխավոր տնօրեն Ալեքսիս Դելարոֆֆը։
Mercure-ը կբացվի հայտնի Golden Palace Hotel Resort and Spa հյուրանոցի վերակառուցման և վերաբրենդավորման արդյունքում և հյուրերին կներկայացնի սպասարկման միջազգային ստանդարտների բոլոր առավելությունները և հասանելիություն հավատարմության եզակի ծրագրին ALL — Accor Live Limitless:

«Մենք ուրախ ենք սկսել համագործակցություն միջազգային հյուրանոցային գործընկերոջ հետ և հայտարարել Golden Palace հյուրանոցի վերակառուցման մասին, որն ավարտվելուց հետո կբացվի Mercure բրենդի ներքո։ Մենք հուսով ենք շարունակել մեր համագործակցությունը Accor Group ընկերության հետ և մոտ ապագայում նախատեսում ենք նույն տարածաշրջանում կառուցել նոր օբյեկտ՝ ապարտ-հյուրանոցի ձևաչափով։ Ծաղկաձորը Հայաստանի լավագույն լեռնադահուկային հանգստավայրերից մեկն է և մենք ուրախ ենք մեր ներդրումն ունենալ զբոսաշրջության և հյուրանոցային ոլորտի զարգացմանը այս տարածաշրջանում, ինչպես նաև Հայաստանի այլ քաղաքներում՝ նոր նախագծերով,որոնք քննարկման փուլում են»,- մեկնաբանում է Մահմուդ Սաադը։ Պրոյեկտ Ինտեր-Ինվեստ ընկերության տուրիզմի բաժնի ղեկավարը։
Mercure բրենդի յուրաքանչյուր հյուրանոց եզակի է,սակայն նրանք բոլորն էլ կիսում են ձգտումը դեպի բարձրորակ սպասարկման և մշակութային բացահայտումների: Հյուրերը կարող են ընտրել 120 նրբաճաշակ համարներից որևիցե մեկը , որոնք հարդարված են Mercure բրենդի յուրօրինակ ոճով՝ հաշվի առնելով տեղական կոլորիտը: Յոթհարկանի շինության ներսում կլինեն նաև ռեստորան, բար, մի քանի բուտիկներ , մարզասրահ իր հոյակապ լողավազանով։ Բացի այդ, հյուրանոցում կգործի միջազգային խաղատուն և գերժամանակակից սպա կենտրոն իր ամբողջական ծառայություններով ներառյալ: Հյուրերին կառաջարկվի սենյակների շուրջօրյա սպասարկում, բիզնես կենտրոնի ծառայություններ և անվճար ավտոկայանատեղի։
Ծաղկաձորը Հայաստանի ամենահայտնի լեռնադահուկային և առողջարանային հանգստավայրերից է, որը հայտնի է իր լեռնային վազքուղիներով և լեռնային օդով։ Գեղատեսիլ մարգագետիններով շրջապատված Ծաղկաձորը գտնվում է Թեղենիս լեռան հարավ-արևելյան լանջին՝ Հայաստանի մայրաքաղաքից ընդամենը 50 կմ հեռավորության վրա։ Նրա բնությունը տպավորիչ է իր հարստությամբ և շքեղությամբ: Զարմանալի չէ, որ «Ծաղկաձոր» անունը հայերենից թարգմանվում է որպես «ծաղիկների կիրճ»։
Նոր Mercure-ը շատ հարմար դիրք է զբաղվեցնում բարձրունքի վրա, որը դահուկորդներին թույլ է տալիս հեշտությամբ հասնել Թեղենիս լեռան լեռնադահուկային լանջերին և վազքուղիներին։Իսկ Ծաղկաձորի ճոպանուղուն հյուրերը կարող են հասնել ընդամենը 8 րոպեյում։
Առանձնահատուկ ուշադրության են արժանի Ծաղկաձորի ճարտարապետական տեսարժան վայրերը՝որոնց կարելի է հասնել հյուրանոցից ընդամենը 20 րոպե քայլելով ՝ 11-րդ դարում հիմնադրված Կեչառիս միջնադարյան վանական համալիր և համաշխարհային գիտության ականավոր գիտնականների՝ Օրբելի եղբայրների տուն-թանգարան։
Accor և Պրոյեկտ Ինտեր-Ինվեստ ընկերությունները նախատեսում են շարունակել իրենց համատեղ համագործակցությունը ապագայում և նոր նախագծերն արդեն մշակման փուլում են:




