Քաղաքական

ԵՄ- ն հույս ունի, որ ղարաբաղյան խնդիրը կկարգավորվի

Հարավային Կովկասում հակամարտությունների հարցով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Ֆիլիպ Լեֆորը հայտարարել է, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորման համար կարևորագույն խնդիր է հակամարտող կողմերի միջև փոխվստահության ապահովումը:

«Մենք անկեղծորեն հույս ենք փայփայում, որ ղարաբաղյան խնդրի խաղաղ լուծումը կգտնվի»,- ադրբեջանական լրատվական գործակալություններից մեկին ասել է եվրոպացի դիվանագետը: Լեֆորն ընգծել է, որ Եվրամիությունը սատարում է խնդրի կարգավորմամբ զբաղվող Մինսկի խմբի ջանքերին՝լուծում գտնել Մադրիդյան սկզբունքների հիման վրա:

«Ձգտելով ակտիվացնել ղարաբաղյան հակամարտության կարգավորման ջանքերը՝ Եվրամիությունը հանդես է գալիս հակամարտող կողմերի միջև փոխվստահության ամրապնդման առաջարկներով»,- Լեֆորի խոսքերը մեջբերում է ադրբեջանական կայքը:

Back to top button