
Արցախում ադրբեջանական բեռնատարների շարասյան մասնակցությամբ տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարին թվիթերում անդրադարձել է Արցախի պետական նախարար Արտակ Բեգլարյանը: Մարտակերտի շրջանի Հաթերք գյուղ տանող ճանապարհին ադրբեջանական ավտոմեքենաներից մեկը հարվածել է ճամփեզրին կայանած հայկական տաքսիին ու գցել ձորակը։
Նա գրել է․ «Մարտակերտի շրջանի ճանապարհին Արցախի քաղաքացիական մեքենայի դեմ ադրբեջանական բեռնատարի կողմից կատարվածը դիտավորյալ հանցագործություն է: Այս հանցագործության մաս են դարձել «Թումո» ստեղծարար կենտրոնի աշխատակիցները, որոնք իրենց առաքելությունը պետք է կատարեին` գյուղական համայնքներից ավելի շատ երեխա հավաքագրելու մասով, որպեսզի նրանք ավելի լավ կրթություն ստանան»։
A deliberate crime by an #Azerbaijani truck against an #Artsakh/#NagornoKarabakh civilian car driving on a road of #Martakert region.
— Artak Beglaryan (@Artak_Beglaryan) May 6, 2022
The victims of this crime were @tumocenter employees in their mission of collecting more rural children for better #education. https://t.co/lNnnDE0Mfr




