
ԱՄՆ կենտրոնական բանկը հայտարարել է վերաֆինանսավորման տոկոսադրույքի բարձրացման մասին, որն ամենաբարձրն է ավելի քան երկու տասնամյակների ընթացքում և նպատակ ունի խստացնել պայքարը գների արագ աճի դեմ, հայտնում է BBC-ն։
Դաշնային պահուստային համակարգը հայտարարել է, որ բարձրացնում է իր հենանիշային տոկոսադրույքը կես տոկոսային կետով՝ 0,75%-ից մինչև 1% միջակայք:
Սա վերջին ջանքն է զսպելու ամբողջ աշխարհում տնային տնտեսությունների կողմից իրականցվող ծախսերը, որոնք զգալի աճել են:
Ակնկալվում է, որ Անգլիայի Բանկը հինգշաբթի օրը նույնպես կբարձրացնի տոկոսադրույքները, ինչը կլինի չորրորդը դեկտեմբերից ի վեր:




