
Բրիտանական դեսպանատունը հայտարարում է աղանդեր պատրաստելու մրցույթ՝ Թագուհի Եղիսաբեթ II-ի գահակալման պլատինե հոբելյանի առթիվ:
Հաղթանակի արժանացած աղանդերը Նորին Մեծության գահակալման 70-ամյակին նվիրված միջոցառման կարևոր բաղադրիչը կհանդիսանա։ Մրցույթի հաղթողը կհրավիրվի այն ներկայացնելու հոբելյանին նվիրված արարողությանը։
Հայտեր կարող են ներկայացնել խոհարար-հրուշակագործները։ Բաղադրատոմսերը կգնահատվեն Բրիտանական դեսպանատան աշխատակիցների կողմից։
Հայտերը կարելի է ներկայացնել մինչև մայիսի 9️-ը [email protected] էլ․ փոստի հասցեով։ Հայտերը պետք է ներառեն աղանդերի նկարագրությունը և լուսանկարը, յուրաքանչյուր փոքր կտորի գինը, ինչպես նաև մայիսի վերջին հոբելյանական տոնակատարության համար 100 կտոր աղանդեր պատրաստելու կարողության հաստատումը:
Մրցույթի առաջին փուլը հաղթահարած մասնակիցները մայիսի 1️2️-ին կհրավիրվեն իրենց աղանդերը ներկայացնելու ժյուրիին՝ համտեսման համար:
Մեր ժյուրին աղանդերը կգնահատի ըստ հետևյալ չափանիշների․
- Լավ համ
- Տպավորիչ դիզայն
- Մեկ փոքր կտորի գինը
- Հոբելյանական տոնակատարության համար 100 կտոր աղանդեր պատրաստելու պատվեր ընդունելու հնարավորությունը




