Քաղաքական

Հայաստանի կողմնորոշումները եւ դրանց ներկայացնող գործիչները

Կարեն Ղազարյան
«Ռադիոլուր»

Սեպտոմբերի 3-ից սկսված գործընթացը ձեռք է բերել երկրի օկուպացիայի որոշակի տարրեր, կարծում է Քաղաքական եւ միջազգային հետազոտությունների հայկական կենտրոնի փորձագետ Ռուբեն Մեհրաբյանը` անդրադառնալով Մաքսային միությանը միանալու Հայաստանի որոշումից հետո տեղի ունեցող զարգացումներին։ Հայաստանի բոլոր 4 հարեւաններն այսօր լրջագույն հարաբերությունների մեջ են Արեւմուտքի հետ եւ նման պայմաններում է ընդունվում նման փաստաթուղթ, նկատում է Մեհրաբյանը: Նրա ձեւակերպմամբ` Հայաստանն այդ փաստաթղթով, ըստ էության, դառնում է տարածաշրջանում Ռուսաստանի խափանարար ռազմավարության գործիքը: «Մեծ է վտանգը, որ Հայաստանը կարող է բոլոր հարեւանների կողմից արդեն որպես պրոբլեմ դիտարկվել»,- ասաց։
Փորձագետը մտավախություն հայտնեց նաեւ, որ հայաստանյան թե ընդդիմադիր, թե իշխանական քաղաքական դաշտում այդ վտանգների ընկալումը չկա: Նա նշեց, թե մինչ օրս կատարված քայլերի պաշտոնական բացատրությունն իշխանությունների կողմից չունենք: Կան միայն առանձին գործիչների մեկնաբանություններ, թե` անվտանգությունից ելնելով են իրենք գնացել տվյալ քայլին: Տնտեսական օգուտների մասին մեկնաբանություններն էլ, Ռուբեն Մեհրաբյանի ձեւակերպմամբ, ծիծաղելի են: «Մեր անվտանգությունն էապես տուժեց: Այսինքն` այս անցուդարձում Հայաստանը զրկվում է իր սուբյեկտայնությունից եւ վերածվում օբյեկտի»,- սա էլ անվտանգության մասին։

Փորձագետ Ռուբեն Մեհրաբյանի խոսքով` հպատակեցնելով Հայաստանին՝ Ռուսաստանն այժմ քայլեր է ձեռնարկելու Ադրբեջանին ճնշելու համար, որ թույլ չտա վերջինիս խորացնելու իր հարաբերությունները ԵՄ-ի հետ: Այս հարցում, փորձագետի գնահատմամբ, Ղարաբաղի խնդիրը լծակ է Ռուսաստանի ձեռքում: Սակայն մարքսիստ Դավիթ Հակոբյանն այս առումով լավատես է։ «Ավրոպան մեզ երբեք արտադրողական ուժերի զարգացման համար ոչինչ չի տալու բացի այպես կոչված օրենսդրական դաշտի գլոբալիզացիայի»։

Ռուբեն Մեհրաբյանը, հիշատակելով տեղի ունեցող եւ տեղի ունենալիք որոշ իրադարձություններ, մասնավորապես, որ վիլնյուսյան գագաթաժողովում Ուկրաինան եւ Վրաստանը կնախաստորագրեն ԵՄ հետ ասոցացման եւ համապարփակ առեւտրի համաձայնագիրը, եզրահանգեց. «Կարող ենք փաստել, որ թե անվտանգության առումով են Հայաստանի դիրքերը թուլանում, թե տնտեսական շահն է տուժում այս երկամսյա գործընթացի արդյունքում: Այսինքն` ժամանակն է վերաիմաստավորելու այս վիճակը»։

Մինչդեռ, ըստ փորձագետի, հայաստանյան քաղաքական դաշտում  չկա այն սուբյեկտը, որը կստանձնի այդ պատասխանատվությունը. իշխանությունը ընդունակ չէ դրան, իսկ տիտղոսային ընդդիմությունն այդ ունակությունը չունի, բնորոշեց- գնահատեց փորձագետը: Հետեւաբար, նրա կարծիքով, ժամանակն է, որ ստեղծվի հասարակական-քաղաքական ուժ, որը կանի դա` կկատարի այդ պարտավորությունը Հայաստանի Հանրապետության առջեւ։ Հայաստանի հույսը հասարակությունն է, եզրափակեց Ռուբեն Մեհրաբյանը։

Վիլնյուսյան սպասվող գագաթաժողովից ակնկալիքներին այսօրվա իր ասուլիսում անդրադարձել է նաեւ  Մարքսիստական կուսակցության առաջնորդ Դավիթ Հակոբյանը։ «Այն քաղաքական գործամոլները, որոնք հույսեր են փայփայում, թե Վիլնյուսում ասոցացման համաձայնագիրը «սեկվեստրիզացիայի» ենթարկելու ճանապարհով կարելի է Եվրոպային շնանալու եւ ռեվերանսներ անելու համար ինչ-որ մի փաստաթուղթ ստորագրել, կարծում եմ, որ տապալված է»։

Back to top button