
Բրյուսելում կայացել է Հարավային Կովկասում և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի, ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի և Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի հանդիպումը:
«Ուրախ եմ, որ կարողացա Բրյուսելում հյուրընկալել Հիքմեթ Հաջիևին և Արմեն Գրիգորյանին՝ այս ձևաչափով երկրորդ հանդիպման ընթացքում»,- գրել է Տոյվո Կլաարը։
Happy to have been able to host @HikmetHajiyev and Armen Grigoryan in Brussels for a second meeting in this format. pic.twitter.com/2blnIab9Dd
— Toivo Klaar (@ToivoKlaar) May 2, 2022




