
Ապրիլի 28-ին Իսպանիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Սոս Ավետիսյանն ընդունել է Կադիսի համալսարանի ռեկտորի տեղակալ Ռաֆայել Խիմենես Կաստանյեդային:
Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և Իսպանիայի համալսարանների միջև համագործակցության ակտիվացման և Կադիսի համալսարանում Հայաստանի վերաբերյալ ծրագրերի իրականացման գործնական հնարավորությունները:




