
Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը Հայոց ցեղասպանության 107-րդ տարելիցի կապակցությամբ գրառում է կատարել թվիթերում:
«Մենք խոնարհվում ենք 1915 թվականի Ցեղասպանության սուրբ նահատակների հիշատակի առջև և ընդգծում, որ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման օրակարգը ծառայում է տարածաշրջանում անվտանգության երաշխիքների համակարգի ամրապնդմանը, նոր էթնիկ զտումների ձգտումների ճնշմանը, աշխարհում մարդկության դեմ նման հանցագործությունների կրկնության կանխարգելմանը»,- գրել է ԱԳ նախարարը:
We bow in memory of Holy Martyrs of #Genocide1915 & stress that agenda of intl recognition of #ArmenianGenocide serves to strengthening system of sec guarantees in reg, suppressing aspirations for new ethnic cleansing, preventing recurrence of such crimes agnst humanity in world. pic.twitter.com/AXJOYimktx
— Ararat Mirzoyan (@AraratMirzoyan) April 24, 2022




