
Լուսինե Վասիլյան
«Ռադիոլուր»
2014 թ. պետական բյուջեով կրթության ոլորտին հատկացվող գումարները ոչ միայն անվանական աճ են արձանագրել, այլև փոխել են ՀՆԱ-ի մեջ կրթության մասնաբաժինը, այսօր խորհրդարանում մշտական հանձնաժողովների համատեղ նիստերի ընթացքում շարունակվող բյուջետային քննարկումների ժամանակ ասել է iրթության ու գիտության նախարար Արմեն Աշոտյանը։
Կրթության բաժինը ՀՆԱ-ում, ըստ 2014-ի բյուջեի նախագծի, կկազմի 2.58 տոկոս: Նախարարը նշել է, որ բյուջետային հատկացումների ավելացումը պայմանավորված է էներգետիկ ծառայությունների սակագների բարձրացմամբ և աշխատավարձերի նոր հաշվարկով: Կան նաև նոր ծրագրեր, որոնք, ըստ Արմեն Աշոտյանի, սոցիալական ուղղվածություն ունեն: Դրանց թվում նախարարը նշել է «Փարոս» համակարգում ընդգրկված ընտանինքերի ուսանողների վարձավճարների փոխհատուցման նպատակով լրացուցիչ 400 մլն դրամի տրամադրումը, «Դպրոցական սնունդ» ծրագիրը, որը մեկնարկելու է 2014-ից Վայոց ձորի մարզից։
Նախարարն անդրադարձել է նաև մանկավարժների աշխատավարձի խնդրին՝ նշելով, որ 2014-ի հուլիսի 1-ից ակնկալվում է, որ միջին աշխատավարձը դպրոցում կկազմի 154 հազար դրամ։
http://www.armradio.am/hy/wp-content/uploads/2013/10/301013ashotyan.mp3
ԿԳ նախարարը ուսուցիչների կրճատումների մասին




