
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հաջորդ շաբաթ կայցելեն տարածաշրջան: Բաքվում ամերիկյան դեսպանությունից ԱՊԱ գործակալությանը տեղեկացրել են, որ միջնորդները նախ ժամանելու են Ադրբեջան, այնուհետև՝ Երևան: Ամերիկացի համանախագահը Ջեյմս Ուորլիքը Բաքու կժամանի շաբաթավա սկզբին։
Այցի ընթացքում միջնորդները հանդիպումներ կունենան պաշտոնատար անձանց հետ և կքննարկեն Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ընթացքը: Այցի նպատակը Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հերթական հանդիպումը կազմակերպելն է:




