
Հովհաննես Թումանյանի թանգարանում «Սուրճի մշակույթի հայկական հետագիծը» խորագրով ցուցահանդես կբացվի։ Թանգարանի հարկի ներքո մեկտեղվել են հայաստանյան 32 թանգարան և հիմնադրամ, անհատ կոլեկցիոներներ՝ ներկայացնելով 100-ից ավելի ցուցանմուշ։ Ցուցահանդեսը պատմում է հայերի սրճախմության և սուրճի ավանդույթների մասին` 18-րդ դարից մինչ 20-րդ դարի 60-ական թվականները։
Ինչպե՞ս կամ ի՞նչ ձևով է սուրճի մշակույթն արտահայտվել նկարիչների, գրողների և երաժիշտների ստեղծագործություններում։
Ցուցահանդեսը կտևի ապրիլի 20-ից մայիսի 15-ը։ Նախագծի բացմանը՝ ապրիլի 19-ին, կհնչեն հատվածներ Յոհան Սեբաստիան Բախի «Սուրճի կանտատից», ինչպես նաև տեղի կունենա սրճախմություն և զրույց-քննարկում։
Համերգային ծրագրի շրջանակում հանդես կգան Կարինե Սիմոնյանը (սոպրանո), Գայանե Թորոսյանը (կլավեսին), Լիլիթ Պերիխանյանը (ֆլեյտա)։
Միջոցառումը կազմակերպել են Հովհաննես Թումանյանի թանգարանը, «Ակտուալ արվեստ» հրատարակչությունը՝ Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի հետ համագործակցությամբ։




