
Այսօր՝ Ավագ ուրբաթ օրը, Հայ առաքելական եկեղեցուն պատկանող բոլոր տաճարներում կատարվել է Թաղման կարգ։
Ավագ ուրբաթը Հիսուս Քրիստոսի չարչարանքների, խաչելության, մահվան ու թաղման հիշատակության օրն է։
Երեկոյան ժամերգությունից հետո կատարվում է Թաղման կարգ, երբ Հիսուս Քրիստոսի խորհրդանշական գերեզմանը՝ պատրաստված ծաղիկներից և ծառի ճյուղերից սկզբում պտտում են եկեղեցու շուրջ, իսկ այնուհետև տեղադրում եկեղեցու ներսում՝ ի տես հավատավոր ժողովրդի։




