
Ռուսաստանի արտգործնախարարությունում այսօր քննարկել են Մաքսային միությանն ու Եվրասիական տնտեսական գոտուն Հայաստանի միանալու հարցերը:
ՌԴ ԱԳՆ կայքում նշված է, որ Մոսկվայում Հայաստանի դեսպան Օլեգ Եսայանին այսօր ընդունել է փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինը: Հանգամանալի զրույցի ընթացքում քննարկվել են Մոսկվա-Երևան երկկողմ հարաբերությունները՝ Մաքսային միությանը մեր երկրի անդամակցության նախապատրաստման համատեքսում:
Հատուկ ուշադրություն է հատկացվել սպասվող համատեղ լայնածավալ աշխատանքին, որը ենթադրում են Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի՝ Մինսկում հրավիրած նիստի ժամանակ ընդունված որոշումները:




