
Եվրամիությունը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների ուղիղ շփումները և փոխգործակցությունը։ Այս մասին Թվիթերի իր էջում գրում է ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը․
«Կարևոր զարգացում անցած շաբաթվա բրյուսելյան հանդիպումից հետո։ ԵՄ-ն աջակցում է անմիջական շփումներին և ներգրավվածությանը»,- գրել է Կլաարը։




