
Ապրիլի 5-ին Նիդերլանդներում ՀՀ դեսպան Տիգրան Բալայանը հանդիպում է ունեցել Լյուքսեմբուրգի Մշակույթի և արդարադատության նախարար Սամ Թենսոնի հետ։
Հանդիպմանը քննարկում տեղի են ունեցել երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների 30-ամյակի շրջանակներում համատեղ մշակութային ձեռնարկների կազմակերպման շուրջ։
Դեսպանը Բալայանը նախարար Թենսոնին ներկայացրել է Ադրբեջանի իշխանությունների կողմից հայկական մշակութային ժառանգության ոչնչացման համակարգային գործողությունները՝ ընդգծելով, որ պատասխանատուներին պատժելուն ուղղված միջազգային հանրության քայլերի բացակայությունը բերում է նոր հանցագործությունների։
Տ. Բալայանը զրուցակցի ուշադրությունը հրավիրել է 2020թ. Արցախի դեմ Ադրբեջանի ագրեսիայի ժամանակ տեղի ունեցած հարյուրավոր ռազմական հանցագործությունների և դրանց իրականացնողների անպատժելիության վրա։ Լյուքսեմբուրգ այցելության ժամանակ դեսպան Բալայանը հանդիպումներ է ունեցել նաև երկրի խորհրդարանական տարբեր ուժերի ներկայացուցիչների հետ։




