
Սլովենիայի Բրեժիցե քաղաքում շարունակվող շախմատի Եվրոպայի տղամարդկանց անհատական առաջնությունում այսօր կայացել են նախավերջին՝ 10-րդ տուրի պարտիաները:
Հայաստանի շախմատիստ Գաբրիել Սարգսյանը սպիտակներով հանդիպել է ադրբեջանցի Աբդուլա Գադինբայլիի հետ և հաղթանակ է տարել՝ վաստակելով 8 միավոր:
Գերմանացի Մատիաս Բլյուբաումը, որը 10-րդ տուրում մրցել է ֆրանսիացի Մաքսիմ Լագարդի հետ, նույնպես հավաքել է 8 միավոր:
Այժմ Գաբրիել Սարգսյանը և Մատիաս Բլյուբաումը կիսում են առաջին հորիզոնականը և կպայքարեն Եվրոպայի չեմպիոնի կոչման համար:





