ԿարևորՀասարակություն

Տեղի է ունեցել «Հայ մանուկ» ծրագրի երրորդ վիճակահանությանը

«Հայ» ասոցիացիայի «Հայ մանուկ» ծրագրի շրջանակում ևս 152 ամուսնական զույգեր բարերարների աջակցությամբ հնարավորություն կունենան երեխա ունենալու համար դիմել բժշկական միջամտության:

Բարեգործական ծրագրի երրորդ վիճակահանությանը մասնակցել են Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը, օրենսդիր, գործադիր մարմնի ներկայացուցիչներ, ավագանու անդամներ, հյուրեր:

«Հայ մանուկ»-ը նախագիծ է, որն օգնում է ամուսնական զույգերին, ովքեր չունեն բավարար միջոցներ, բժշկական դժվարամատչելի ծառայությունների օգնությամբ երեխա ունենալ: Ողջունելով ծրագրի մասնակիցներին՝ քաղաքապետը շնորհակալություն է հայտնել նախաձեռնության հեղինակներին կարևոր այս գաղափարը ծրագիր դարձնելու համար:

«Հատկապես վերջին իրադարձություններից հետո շատ կարևոր է, որ հայ ըտանիքներում որքան հնարավոր է շատ լսվի մանկան ճիչը: Այս ուղղությամբ պետությունը, համայնքը ևս ունեն մի շարք ծրագրեր ու նախաձեռնություններ»,- նշել է քաղաքապետը: 

Կարդացեք նաև

Back to top button