Հասարակություն

Կադաստրային և արխիվային փաստաթղթերի համակարգման վերաբերյալ  քննարկում՝ Հայաստանի ազգային արխիվում

Այսօր` ապրիլի 1-ին,   տեղի է ունեցել «Հայաստանի ազգային արխիվ» ՊՈԱԿ-ի տնօրեն  Գրիգոր Արշակյանի և ՀՀ կադաստրի կոմիտեի նախագահ Սուրեն Թովմասյանի  աշխատանքային հանդիպում- քննարկումը։

Դիտարկվել են, մասնավորապես, արխիվային փաստաթղթերի թվայնացման և այդ գործընթացում անվտանգության չափորոշիչների պահպանման, էլեկտրոնային եղանակով փաստաթղթերի տրամադրման դեպքում անձի նույնականացման, անձնական տվյալների պաշտպանության խնդիրներ:

Քննարկվել է Կադաստրի արխիվները Հայաստանի ազգային արխիվ հանձնելու հարցը:

Արձանագրվել է նոր գործիքակազմերի ներդրման անհրաժեշտությունը, որոնք հնարավորություն կընձեռեն արխիվային հավաքածուն տարանջատելու հանրամատչելի օգտագործման, անձնական և գույքային գաղտնիք պարունակող բաժիններից:

Երկու գերատեսչությունների ղեկավարներն անդրադարձել են Կադաստրի կոմիտեի կողմից պահանջվող արխիվային տեղեկանքների տրամադրման կարգին և  քաղաքացիներին մատուցվող ծառայությունները կանոնակարգելու նպատակով օրենսդրական փոփոխությունների նախաձեռնության անհրաժեշտությանը:

Հանդիպման ավարտին Կադաստրի կոմիտեի նախագահ Սուրեն Թովմասյանն աշխատանքներն առավել առարկայական դարձնելու և փորձի փոխանակման նպատակով Գրիգոր Արշակյանին առաջարկել է ակտիվացնել փոխայցերը:

Կարդացեք նաև

Back to top button