
ՄԹ Եվրոպայի և Հյուսիսային Ամերիկայի հարցերով նախարար Ջեյմս Քլևերլին գրառում է արել թվիթերում, որով կոչ է անում թուլացնել լարվածությունը Լեռնային Ղարաբաղում:
«Այս շաբաթ Ադրբեջանի և Հայաստանի դեսպանների հետ քննարկումների ընթացքում հորդորեցի թուլացնել լարվածությունը Լեռնային Ղարաբաղում։
Միացյալ Թագավորությունը կոչ է անում պահպանել հրադադարը և աջակցում է դիվանագիտական լուծմանը՝ տարածաշրջանում բոլորի համար կայունություն և անվտանգություն ապահովելու նպատակով»:
In discussions with Ambassadors of Azerbaijan and Armenia this week I urged de-escalation of tensions in Nagorno-Karabakh.
— James Cleverly🇬🇧 (@JamesCleverly) March 31, 2022
UK calls for ceasefire to be observed and supports a diplomatic solution to ensure stability and security for all in the region @ElinSuleymanov @VaruzhanN




