
«Շտապբուժօգնություն» ընկերությունում քաղաքացիների կանչերին արագ արձագանքելու նպատակով զանգերի կենտրոնում ներդրվում է հատուկ համակարգ, որը հետադարձ հեռախոսազանգի հնարավորություն կտա:
Աշխատանքային հերթական խորհրդակցությունում քաղաքապետի տեղակալ Գևորգ Սիմոնյանն այսօր զեկուցել է, որ տեխնիկական համալրման աշխատանքներն ավարտական փուլում են:




