Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հինգշաբթի և ուրբաթ օրը հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, զրուցակիցները քննարկել են իրավիճակը Ղարաբաղում շփման գծում, ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ հայտնել է ՌԴ ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Քննարկվել է իրավիճակը Ղարաբաղում շփման գծում»,- լրագրողներին ասել է նա։
ՏԱՍՍ-ի հաղորդագրությունում նշվում է, որ ինչպես ավելի վաղ հայտնել էր ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը, Փաշինյանը և Պուտինը հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկվել է իրավիճակը Լեռնային Ղարաբաղում, «որը ձևավորվել է Լեռնային Ղարաբաղում Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտի ադրբեջանական ստորաբաժանումների ներխուժումից հետո»:
Հայաստանի վարչապետը իրավիճակը անվանել է լարված և ընդգծել ռուս խաղաղապահների կողմից ադրբեջանական զինուժը իրենց սկզբնական դիրքերը վերադարձնելու անհրաժեշտությունը։




