ԿարևորՄիջազգային

Լեհաստանի նախագահի ինքնաթիռը Բայդենի այցից առաջ արտակարգ վայրէջք է կատարել Վարշավայում

Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդայի  ինքնաթիռը ստիպված է եղել  վերադառնալ և արտակարգ վայրէջք է կատարել Վարշավայի օդանավակայանում, հայտնում է լեհական PAP պետական լրատվական գործակալությունը։

Դուդային ոչ մի վտանգ չի սպառնում, Reuters-ը մեջբերում է նրա աշխատակազմի ղեկավարի խոսքերը։

Լեհական լրատվամիջոցները հայտնում են, որ նախագահի ինքնաթիռը տեխնիկական խնդրի պատճառով ստիպված է եղել վերադառնալ Վարշավայի օդանավակայան թռիչքից անմիջապես հետո:

Դուդան պետք է լիներ Լեհաստանի հարավ-արևելքում գտնվող Ժեշով օդանավակայանում՝ Բայդենին դիմավորելու և նրա հետ  Ուկրաինայի հետ սահմանին տիրող իրավիճակը քննարկելու համար :

Air Force One-ը վայրէջք է կատարել, բայց պարզ չէ, թե արդյոք Դուդան կկարողանա՞ կրկին թռչել՝ նախքան Բայդենի մեկնելը՝ նրա հետ  հանդիպելու համար:

Կարդացեք նաև

Back to top button