
Freedom House-ը թվիթերյան գրառմամբ կոչ է արել Ադրբեջանին կանխել մարդասիրական ճգնաժամը և վերականգնել Լեռնային Ղարաբաղի բնակչության գազամատակարարումը: Իրավապաշտպան կազմակերպության գրառման մեջ ասված է.
«Ադրբեջանը պետք է կանխի հումանիտար ճգնաժամը՝ վերականգնելով գազի անխափան մատակարարումը Լեռնային Ղարաբաղի բնակչությանը, ովքեր շաբաթներ շարունակ գոյատևում են սառը ջերմաստիճանի ներքո առանց ջերմության կամ տաք ջրի»:
#Azerbaijan must prevent a humanitarian crisis by restoring unhindered gas supplies to the people of #NagornoKarabakh, who have endured weeks of freezing temps without heat or hot water. https://t.co/FHY2oU29MD
— Freedom House (@freedomhouse) March 23, 2022
Մարտի 23-ին այս նույն խնդրին անդրադարձել է նաև Եվրամիությունը:




