
Այսօր 1920 թվականի Շուշիի ջարդերի զոհերի հիշատակման օրն է։ ԱԺ պատգամավորները մեկ րոպես լռությամբ հարգեցին 1920 թվականին Շուշիում թուրք-ադրբեջանական խմբերի կողմից իրականացված ջարդերի զոհերի հիշատակը:
Առաջարկը ներկայացրեց «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Հայկ Մամիջանյանը։
«4-5 օր տևած ջարդերի հետևանքով շուրջ 20 հազար մեր հայրենակիցներ մահացան: Այս պահին տեղի ունեցող, երեկ Արցախից եկած ազդակների համատեքստում անհրաժեշտ է աշխարհը տեսնի, որ մենք մեր պատմությունը շատ լավ ենք հիշում»,- ասաց Հայկ Մամիջանյանը։




