
Ֆրանսիայի իշխանությունները սառեցրել են Ռուսաստանի Կենտրոնական բանկի 22 միլիարդ եվրոյի չափով միջոցները, ինչպես նաև արևմտյան երկրների հակառուսական պատժամիջոցների տակ հայտնված ֆիզիկական անձանց հաշիվներն ու անշարժ գույքը՝ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ հայտնել է Ֆրանսիայի էկոնոմիկայի և ֆինանսների նախարար Բրունո Լը Մերը:
«Մենք սառեցրել ենք Ռուսաստանի Դաշնության Կենտրոնական բանկի ակտիվները 22 միլիարդ եվրոյի չափով, սառեցրել ենք նաև ֆրանսիական հիմնարկներում մասնավոր անձանց հաշիվներին 150 միլիարդ եվրոյի չափով միջոցներ», — ասել է նախարարը RTL ռադիոկայանի եթերում: Նրա խոսքով՝ Ֆրանսիայում սառեցվել է «կես միլիարդ եվրոյի» անշարժ գույք, որը պատկանում է մոտ 30 ռուսաստանցիների։




