ԿարևորՀասարակություն

Աթենքում տեղի է ունեցել «Ազգ ու ազգային փոքրամասնություններ․ Հայոց Ցեղասպանության ուսումնասիրություն» գրքի շնորհանդեսը

Աթենքի Բացիուլաս հրատարակչության գրախանութում տեղի է ունեցել հույն պատմաբան Ալեքսանդրոս Պիղադասի «Ազգ ու ազգային փոքրամասնություններ․ Հայոց Ցեղասպանության ուսումնասիրություն» գրքի շնորհանդեսը, որին մասնակցել է Հունաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը։

Դեսպան Մկրտչյանն իր խոսքում ողջունել է աշխատությունը և կարևորել դրա առանձնահատկությունները: Մասնավորապես դեսպանը առանձնացրել է աշխատության մեջ ընդգծված այն հանգամանքը, թե որքան է Հայոց Ցեղասպանությունը ազդել հունահայ համայնքի ձևավորման վրա:

Դեսպանը նաև կարևորել է երիտասարդ գիտնականի կողմից առանձնացված այն միտքը, որ ցեղասպանության միջազգային ճանաչումը ոչ միայն կարևորություն ունի պատմական հիշողության և արդարարության վերականգման համար, այլ նաև մարդու իրավունքների պաշտպանության տեսանկյունից, և այդ իմաստով ցեղասպանության ճանաչումը ցեղասպանությունը գործածների իրավահաջորդների կողմից միայն կարող է խորհրդանշել տվյալ պետության և հասարակության հասունությունը:

Դեսպանը նաև անրադարձել է ՄԱԿ-Մարդու Իրավունքների Խորհրդում Հայաստանի հեղինակած «Ցեղասպանության կանխարգելման բանաձևերի» կարևորությանը, և ընդգծել է այն հանգամանքը, որ բազմաթիվ պետություններ, ներառյալ Հունաստանը, հանդես են եկել որպես բանաձևի համահեղինակ: Գրքում ուսումնասիրվում են հայ ժողովրդի պատմության ցավալի էջերը, ցեղասպանությանը նախորդած իրադարձությունները և հանգամանքները, միաժամանակ անդրադարձ է արվում հայկական սփյուռքի ձևվավորման գործընթացին, ինչպես նաև ցեղասպանության հանցագործության միջազգային ճանաչմանը և դատապարտմանն ուղղված ջանքերին։

Գիրքն իր ուրույն դերակատարությունն ունի Հայկական հարցի, ինչպես նաև հայերին ծրագրված բնաջնջելու քաղաքականության շուրջ իմացության գործում:

Գրքի շնորհանդեսին խոսքով հանդես է եկել նաեւ Հունաստանի ՀՅԴ Հայ Դատի Հանձնախմբի ատենապետ Հարություն Սպարթալեանը։

Կարդացեք նաև

Back to top button