ԿարևորՀասարակություն

ՀայՓոստը շրջանառության մեջ է դնում մեկ նամականիշով չորս նոր երկկողմանի փոստային բացիկ

Փոստային բացիկները նվիրված են «Հայոց պատմություն. Զմյուռնիա», հայ նկարիչներ «Կարապետ (Շառլ) Ադամյանի ծննդյան 150-ամյակ», «Միքայել Արուտչյանի ծննդյան 125-ամյակ», «Հովսեփ Կարալյանի ծննդյան 125-ամյակ» թեմաներին:

Ստորև ներկայացնում ենք փոստային բացիկների համառոտ նկարագրությունը և տեխնիկական տվյալները.

«Հայոց պատմություն. Զմյուռնիա» թեմային նվիրված փոստային բացիկի նամականիշի վրա պատկերված է 1922 թվականի Զմյուռնիա քաղաքի տեսարանը: Բացիկի ձախ հատվածում պատկերված են Զմյուռնիայում գտնվող Սուրբ Ստեփանոս հայկական եկեղեցին և Սուրբ Ֆոթինի հունական եկեղեցին, ինչպես նաև՝ «ՀԱՅՈՑ ԵՎ ՀՈՒՆԱՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԵՐՋԻՆ ՓՈՒԼԸ» և «ՀԱՅԵՐԻ ՈՒ ՀՈՒՅՆԵՐԻ ԲՆԱՋՆՋՈՒՄԸ ԶՄՅՈՒՌՆԻԱՅՈՒՄ» գրառումները՝ հայերեն, անգլերեն և հունարեն լեզուներով:  

Բացիկի դարձերեսին պատկերված է Զմյուռնիայի նավամատույցը:

Թողարկման օրը` 16 մարտի 2022թ.
Դիզայնը՝ Դավիթ Դովլաթյանի
Տպարանը` «Ասողիկ»
Նամականիշի չափսերը` 35,0 x 25,0 մմ
Բացիկի չափսերը` 150,0 x 110,0 մմ

Տպաքանակը՝ 1000 հ.

«Կարապետ (Շառլ) Ադամյանի ծննդյան 150-ամյակ» թեմային նվիրված փոստային բացիկի նամականիշի վրա պատկերված է հայ նկարիչ Կարապետ (Շառլ) Ադամյանը (1872-1947թթ.): Բացիկի ներքևի ձախ անկյունում պատկերված են «150 ԱՄՅԱԿ» և «Հայ նկարիչ» գրառումները՝ հայերեն և անգլերեն լեզուներով:  

Բացիկի դարձերեսին պատկերված է Կարապետ (Շառլ) Ադամյանի «Կինը ծովափին» կտավը:

Թողարկման օրը` 16 մարտի 2022թ.
Դիզայնը՝ Դավիթ Դովլաթյանի
Տպարանը` «Ասողիկ»
Նամականիշի չափսերը` 35,0 x 25,0 մմ
Բացիկի չափսերը` 150,0 x 110,0 մմ

Տպաքանակը՝ 1000 հ.

«Միքայել Արուտչյանի ծննդյան 125-ամյակ» թեմային նվիրված փոստային բացիկի նամականիշի վրա պատկերված է հայ նկարիչ, հայ բեմանկարչության հիմնադիրներից մեկը՝ Միքայել Արուտչյանը (1897-1961թթ.): Բացիկի ներքևի ձախ անկյունում պատկերված են «125 ԱՄՅԱԿ» և «Հայ նկարիչ» գրառումները՝ հայերեն և անգլերեն լեզուներով:  

Բացիկի դարձերեսին պատկերված է Միքայել Արուտչյանի Նազարի զգեստի էսքիզը Դերենիկ Դեմիրճյանի «Քաջ Նազար» բեմադրության համար (1930 թ.):

Թողարկման օրը` 16 մարտի 2022թ.
Դիզայնը՝ Դավիթ Դովլաթյանի
Տպարանը` «Ասողիկ»
Նամականիշի չափսերը` 25,0 x 35,0 մմ
Բացիկի չափսերը` 150,0 x 110,0 մմ

Տպաքանակը՝ 1000 հ.

«Հովսեփ Կարալյանի ծննդյան 125-ամյակ» թեմային նվիրված փոստային բացիկի ներքևի ձախ անկյունում պատկերված են «ՀՈՎՍԵՓ ԿԱՐԱԼՅԱՆ» և «Հայ նկարիչ» գրառումները՝ հայերեն և անգլերեն լեզուներով:  

Բացիկի դարձերեսին պատկերված է Հովսեփ Կարալյանի «Փողոցում» կտավը (1950 թ.):

Թողարկման օրը` 16 մարտի 2022թ.
Դիզայնը՝ Դավիթ Դովլաթյանի
Տպարանը` «Ասողիկ»
Նամականիշի չափսերը` 25,0 x 35,0 մմ
Բացիկի չափսերը` 150,0 x 110,0 մմ

Տպաքանակը՝ 1000 հ.

Կարդացեք նաև

Back to top button