ԿարևորՀասարակություն

ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։

Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց, Քարի լիճ տանող և Ապարան քաղաքից (М3) դեպի Նիգավան գյուղ տանող ավտոճանապարհները։

Վարդենյաց լեռնանցքը և Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհը փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:

Դժվարանցանելի են Լոռու մարզի Վանաձոր-Ալավերդի, Վանաձոր-Ստեփանավան ավտոճանապարհները և Սպիտակի ոլորանները, իսկ Տավուշի մարզի Ոսկեպարի և Ջուջևանի ոլորանները՝ բեռնատարների համար։

Լոռու մարզի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց:

Լոռու, Վայոց ձորի, Սյունիքի (բացառությամբ Սիսիան և Մեղրի քաղաքների) մարզերում, Շիրակի մարզի Աշոցքի և Ամասիայի, Արագածոտնի մարզի Ապարանի և Արագածի տարածաշրջաններում (բուք), Աշտարակ, Ապարան, Թալին, Տավուշի մարզի Դիլիջան, Իջևան, Նոյեմբերյան, Գեղարքունիքի մարզի Սևան, Ճամբարակ, Մարտունի, Շիրակի մարզի Գյումրի, Կոտայքի մարզի Չարենցավան, Հրազդան, Եղվարդ և Աբովյան քաղաքներում, Արարատի մարզի Տիգրանաշենի ոլորաններում (բուք) տեղում է ձյուն:

Լարսի մասին

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար (ձնահյուսի վտանգի պատճառով): Ռուսական կողմում կա մոտ 274 բեռնատար ավտոմեքենա։

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Կարդացեք նաև

Back to top button