ԿարևորՄիջազգային

Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցություններն ընթանում են տեսակոնֆերանսի ձևաչափով

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու գրասենյակի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը հայտնել է, որ Ռուսաստանի և Ուկրաինայի պատվիրակությունների միջև բանակցությունները շարունակվում են տեսակոնֆերանսի ձևաչափով։

«Ռուսական պատվիրակության հետ բանակցություններն այժմ անխափան շարունակվում են տեսաֆորմատով։ Ստեղծվել են հատուկ աշխատանքային ենթախմբեր»,- գրել է Պոդոլյակը Telegram-ի իր ալիքում։

Կրեմլի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը ևս հաստատել է, որ առցանց բանակցություններ են անցկացվում:

Բելառուսում արդեն կայացել է Ռուսաստանի Դաշնության և Ուկրաինայի միջև հարաբերությունների կարգավորման բանակցությունների երեք փուլ։ Երկրորդ փուլի ընթացքում կողմերը փոխըմբռնում են ձեռք բերել քաղաքացիների տարհանման, սննդամթերքի և դեղորայքի առաքման համար մարդասիրական միջանցքների համատեղ ապահովման վերաբերյալ։

Կարդացեք նաև

Back to top button