ԿարևորՀասարակություն

Ադրբեջանը փորձում է օգտվել ստեղծված միջազգային գերլարված դրությունից և սրել իրավիճակը թե՛ Հայաստանի հետ սահմանին, թե՛ Արցախում

Ադրբեջանը փորձում է օգտվել ստեղծված միջազգային գերլարված դրությունից և սրել իրավիճակը թե Հայաստանի հետ սահմանին, և թե Լեռնային Ղարաբաղում, Հունաստանի խոշորագույն  հեռուստակայաններից «TV100 Thessaloniki»-ին տված հարցազրույցում՝ անդրադառնալով Ադրբեջանի զինված ուժերի կողմից հրադադարի ռեժիմի խախտման վերջին օրերի դեպքերին, նշել է Հունաստանում Հայաստանի դեսպան Տիգրան Մկրտչյանը:

Խոսելով Եվրոպական խորհրդարանի կողմից «Լեռնային Ղարաբաղում մշակութային ժառանգության ոչնչացման վերաբերյալ» բանաձևի ընդունումից` դեսպանը բարձր է գնահատում դրա ընդունման մեջ հույն և կիպրացի պատգամավորների ներգրավվածությունը։

Պատասխանելով լրագրողի`Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացի վերաբերյալ հարցին` դեսպանը Մկրտչյանը նշել է, որ հատուկ ներկայացուցիչների արդեն երկու հանդիպում է տեղի ունեցել, և կողմերը համաձայնել են շարունակել լիարժեք կարգավորմանն ուղղված բանակցությունները՝ առանց նախապայմանների։

Դեսպան Մկրտչյանն անդրադարձել է Հայաստանի և Հունաստանի միջև հարաբերությունների ներկա մակարդակին և նշել, որ դրանք կարելի է բավարար համարել, միևնույն ժամանակ կարևորել շարունակական աշխատանքի անհրաժեշտությունը բոլոր հնարավոր ոլորտներում։

Դեսպան Մկրտչյանն իր խոսքում ներկայացրել է նաև երկրների միջև մշակութային դարավոր կապերը, վերջին տարիներին Հայաստանում տարբեր ոլորտներում արձանագրված առաջընթացը, խոսել գիտական համագործակցության և զբոսաշրջության աշխուժացման հնարավորություններից, բարձր գնահատել հունահայ համայնքի դերը երկու երկրների միջև հարաբերությունների զարգացման գործում:

Կարդացեք նաև

Back to top button