ԿարևորՔաղաքական

Թուրքական շոուն Անթալիայում, սադրանքները՝ Արցախում․ Էրդողանը նոր «խաղ» է սկսում ռուս խաղաղապահների դեմ

Մարտի 11–13-ը Անթալիայում անկցացվող դիվանագիտական ֆորումի երկկողմ հանդիպումները սկսվել են դեռ երեկվանից։ Արդեն հանդիպել են Հայաստանի և Ռուսաստանի արտգործնախարարները։ Միրզոյանը Լավրովին դիմելիս ակնարկել է, որ քննարկման ենթակա  նոր հարցեր կան։ Կայացել է նաև Թուրքիայի և Ադրբեջանի նախագահներ Էրդողանի և Ալիևի հանդիպումը։ Ըստ որոշ տեղեկությունների՝ 4 ժամ տևած  քննարկման թեմաներից մեկը եղել է, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքը»–ի հարցը։

Անթալիայի դիվանագիտական ֆորումը հարթակ է, որտեղ աշխարհի տարբեր երկրներից հրավիրված պետական առաջնորդները, քաղաքական գործիչները, դիվանագետները, գիտնականներն ու գործարարները քննարկում են աշխարհաքաղաքական և տարածաշրջանային հարցեր, ներկայացնում տեսակետները, տեսլականներ ու լուծման ուղիներ:

«Ռադիոլուր»–ը թեմայի շուրջ զրուցել է ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի գլխավոր գիտաշխատող, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանի հետ։ Փորձել ենք պարզել, թե ի՞նչ ակնկալիքներ կարող է ունենալ Հայաստանը այդ դիվանագիտական ֆորումից։

Կարդացեք նաև

Back to top button