ԿարևորՀասարակություն

Բանակցությունները շարունակվում են. Ադրբեջանն Արցախում հումանիտար խնդիրներ է ստեղծում

Արցախում դեռ գազ չկա, այսօր նորից ադրբեջանական կողմի հետ բանակցությունները շարունակվում են՝ «Ռադիոլուր»-ին ասել է Արցախի հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Լուսինե Ավանեսյանը՝ այլ մանրամասներ չհայտնելով բանակցութունների ընթացքի վերաբերյալ:

Արցախի նախագահի խոսնակն ասել է նաև, որ եղանակային ոչ բարենպաստ պայմաններից ելնելով Արցախում գազի մատակարարման խափանումը առաջացրել է բազմաթիվ հումանիտար խնդիրներ:

«Հանրակրթական հաստատությունները չեն տաքացվում գազ չլինելու պատճառով, երեխաները մրսում են, և այսօր որոշում է կայացվել գարնանային արձակուրդները սկսել մեկ շաբաթ շուտ: Իսկ թե ինչ ընթացք կունենան շարունակվող բանակցությունները, չեմ կարող ասել»,-նշել է մամուլի խոսնակը:

Մարտի 8-ից Արցախը Հայասատանից գազ չի ստանում, քանի որ Ադրբեջանի հսկողության տակ անցած Շուշի-Լիսագորի հատվածում վթարվել է մայր գազատարը, իսկ ադրբեջանական կողմը թույլ չի տալիս մոտենալ ու վթարի վերացման աշխատանքներ իրականացնել:

Կարդացեք նաև

Back to top button