
Մարտի 9-ին` ժամը 14։00-14։30 սահմաններում, ԱՀ Մարտունու շրջանի Խնուշինակ գյուղի ուղղությամբ տեղակայված դիրքերից ադրբեջանական կողմը խախտել է հրադադարը` նորից կիրառելով 60 մմ տրամաչափի ականանետ։ Արձակվել է 4 հատ ական։
Ինչպես հայտնում է ԱՀ ՊԲ-ն՝ հայկական կողմից տուժածներ չկան։
Ավելի վաղ ՊԲ-ն հայտնել էր թշնամու կողմից ականանետի կիրառման մասին Արցախի Խրամորթ գյուղի ուղղությամբ։




