ԿարևորՄիջազգային

ՌԴ ԱԳՆ-ն հաստատում է, որ Լավրովն ու Կուլեբան կհանդիպեն Անթալիայում

ՌԴ ԱԳՆ-ն հաստատում է, որ Ռուսաստանի և Ուկրաինայի արտգործնախարարները կհանդիպեն թուրքական Անթալիայում։

РИА Новости-ի փոխանցմամբ՝ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան չորեքշաբթի առավոտյան ասել է, որ Լավրովը թռչում է Անթալիա՝ միջազգային դիվանագիտական ​​ֆորումին, և այնտեղ նախատեսված է նրա «շփումը» Կուլեբայի հետ։

Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ-ն հայտարարել էր, որ հանդիպումը նախատեսված է Անթալիայի դիվանագիտական ​​ֆորումի շրջանակներում։

Թուրքիան է նախաձեռնել այս հանդիպումը. արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն առաջարկել է այն անցկացնել եռակողմ ձևաչափով՝ ինքը, Կուլեբան և Լավրովը։ Հաղորդվել է, որ հանդիպումը կկայանա մարտի 10-ին:

Կարդացեք նաև

Back to top button