ԿարևորՄիջազգային

Մեծ Բրիտանիան և ԱՄՆ-ը հայտարարել են Ռուսաստանից նավթի ներմուծման արգելքի մասին

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է Ռուսաստանից նավթի, գազի և ածխի ներմուծման արգելքի մասին։

Նա նշել է, որ Եվրոպայում դաշնակիցները, որոնք ավելի շատ են կախված ռուսական գազի մատակարարումից, չեն կարողանա միանալ էներգետիկ արգելքին։

Չնայած գազի գների աճի վերաբերյալ աճող մտահոգություններին, Բայդենի որոշումը ԱՄՆ-ում արժանացել է աջակցության:

Բայդենի հայտարարությանն ընդառաջ նավթի գները կտրուկ բարձրացել են՝ Brent-ի գինը բարձրացել է ավելի քան 5%-ով՝ հասնելով բարելի դիմաց 130 դոլարի։

Մեծ Բրիտանիան կդադարեցնի ռուսական նավթի և նավթամթերքի ներկրումը մինչև 2022 թվականի վերջը, հայտարարել է էներգետիկայի և արդյունաբերական ռազմավարության նախարար Կվազի Կվարթենգը։

«Մեծ Բրիտանիան կդադարեցնի ռուսական նավթի և նավթամթերքի ներկրումը մինչև 2022 թվականի վերջը: Այս անցումը շուկային, բիզնեսին և մատակարարման շղթաներին բավական ժամանակ կտա՝ փոխարինելու ռուսական ներմուծումը, որը կազմում է 8 տոկոս», — գրել է նա թվիթերում:

Եվրահանձնաժողովը նախանշել է նոր էներգետիկ ճանապարհային քարտեզ, որը մեկ տարվա ընթացքում կնվազեցնի Եվրոպայի կախվածությունը ռուսական գազից երկու երրորդով:

ԵՄ-ն առաջարկում է մեծացնել վերականգնվող էներգիայի, կենսագազի և ջրածնի օգտագործումը։

Այժմ ԵՄ-ն իր գազի մոտ 40%-ը ստանում է Ռուսաստանից։ Transport & Environment հետազոտական ​​խմբի տվյալներով՝ գազ գնելը օրական արժե մոտ 118 մլն դոլար։

Կարդացեք նաև

Back to top button