ԿարևորՔաղաքական

Գերտերությունները խախտում և միաժամանակ օգտվում են միջազգային կոնվենցիաներից․ Արա Ղազարյան

Միջազգային կոնվենցիաները փոփոխությունների  կարիք չունեն, դրանք միջազգային վեճերը լուծելու գործիքներ են, այլ բան է, որ գերտերությունները հաճախ փորձում են դրանք յուրովի մեկնաբանել՝  քաղաքական նպատակահարմարությունից ելնելով ՝ «Ռադիոլուր»–ի հետ զրույցում ասել է միջազգային իրավունքի մասնագետ  Արա Ղազարյանը։

Նրա  կարծիքով՝  միջազգային նորմերը, իրավական կարգավորումները կիրառվում են այն դեպքերում, երբ բխում են այդ նույն գերտերությունների շահերից։ Ըստ Արա Ղազարյանի` ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի անդամ 5 պետությունները` ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան, Ռուսաստանը, Չինաստանը և Ֆրանսիան, օգտագործելով որոշումների վրա վետո դնելու իրավունքը, ըստ էության, իրենց ավելի բարձր են դասում, քան օրենքի գերակայությունը։

Միջազգային իրավունքի մասնագետը նշում է, որ ցանկացած պետություն, խախտելով մեկ այլ պետության տարածքային ամբողջականությունը,  հրահրելով ռազմական բախում, Խախտում  և միաժամանակ օգտվում է այդ կոնվենցիաներից։ Երկրները շատ հաճախ իրենց ագրեսիվ վարքագիծը միջազգային ասպարեզում հիմնավորում են ոչ թե քաղաքական նպատակահարմարությամբ, այլ գործող կոնվենցիաներով` կիրառելով միջազգային իրավունքի նորմերի երկակի ստանդարտներ՝ ասում է Ղազարյանը։

Կարդացեք նաև

Back to top button