
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը իր ֆրանսիացի գործընկեր Էմանուել Մակրոնի հետ հեռախոսազրույցում քննարկել է Մոսկվայի և Կիևի միջև բանակցությունների ընթացքը և պատրաստակամություն հայտնել շարունակել երկխոսությունը, եթե կատարվեն ռուսական կողմի պահանջները։ Այս մասին հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։
«Վլադիմիր Պուտինը տեղեկացրել է Ռուսաստանի պատվիրակության և ուկրաինական ներկայացուցիչների միջև բանակցությունների ընթացքի մասին։ Երկխոսությունը շարունակելու պատրաստակամություն է հայտնվել՝ ռուսական պահանջների անվերապահ կատարման դեպքում»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Ինչպես նշել են Կրեմլում, «գլխավորն այն է, որ ուկրաինական կողմը լրջորեն մոտենա պայմանավորվածությունների ձեռքբերմանը, որոնց իրականացումը կարեւոր է ռազմական գործողությունների դադարեցման համար»։
Միաժամանակ Պուտինը Մակրոնին առաջարկել է Կիևի հետ հումանիտար հարցեր մշակել։ «Ֆրանսիայի նախագահին կրկին առաջարկվել է ակտիվորեն աշխատել Կիևի իշխանությունների հետ՝ միջազգային մարդասիրական իրավունքի նորմերը պահպանելու և դրանց համապատասխանելու համար»,- հայտնել են մամուլի ծառայությունից։
Պայմանավորվածություն է ձեռք բերվել Ռուսաստանի և Ֆրանսիայի միջև տարբեր մակարդակներով հետագա շփումների մասին։




