
Վերջին 10 օրվա ընթացքում ավելի քան 1,5 միլիոն մարդ լքել է Ուկրաինան, ասել է փախստականների հարցերով ՄԱԿ-ի գերագույն հանձնակատար Ֆիլիպո Գրանդին։
«10 օրվա ընթացքում ավելի քան 1,5 միլիոն փախստական Ուկրաինայից անցել է հարևան երկրներ՝ սա Երկրորդ համաշխարհային պատերազմից ի վեր ամենաարագ աճող փախստականների ճգնաժամն է Եվրոպայում»,- գրել է Գրանդին։
Լեհաստանի սահմանային ծառայությունը կիրակի հայտնել է նաև, որ Ուկրաինայից Լեհաստան է մտել 922,4 հազար մարդ։
More than 1.5 million refugees from Ukraine have crossed into neighbouring countries in 10 days — the fastest growing refugee crisis in Europe since World War II.
— Filippo Grandi (@FilippoGrandi) March 6, 2022




