
«Ռոսկոմնադզորը» որոշել է արգելափակել Facebook սոցիալական ցանցը՝ ի պատասխան ռուսական լրատվամիջոցների հաշիվների արգելափակման, հայտնում է գործակալությունը։
«2022 թվականի մարտի 4-ին որոշում է կայացվել արգելափակել մուտքը ֆեյսբուք (Meta Platforms, Inc) Ռուսաստանի Դաշնության տարածքում»,- ասվում է նախարարության հաղորդագրության մեջ։
Ըստ հաղորդագրության՝ 2020 թվականի հոկտեմբերից ի վեր Ֆեյսբուքի կողմից ռուսական լրատվամիջոցների և տեղեկատվական ռեսուրսների նկատմամբ խտրականության 26 դեպք է գրանցվել։
«Վերջին օրերին սոցցանցը սահմանափակել է «Զվեզդա» հեռուստաալիքի, «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալության, «Սպուտնիկ», «Russia Today», «Լենտա.ռու» և «Գազետա.ռու» տեղեկատվական ռեսուրսների օգտահաշիվների մուտքը»,- հայտնել են նախարարությունից։
Փետրվարի 25-ին Ռոսկոմնադզորը հայտնել էր Ռուսաստանում ֆեյսբուքի տրաֆիկի դանդաղեցման մասին՝ հարթակում ռուսական լրատվամիջոցների գրաքննության պատճառով:
Պետդումայի տեղեկատվական քաղաքականության, տեղեկատվական տեխնոլոգիաների և հաղորդակցության հանձնաժողովի նախագահ Ալեքսանդր Խինշտեյնը հույս է հայտնել, որ «ՖԲ-ի օրինակը գիտություն կլինի օտարերկրյա այլ ՏՏ հսկաների համար»։
Նրա խոսքով՝ «ռուսական իշխանությունները երկար ժամանակ փորձում են համոզել Ֆեյսբուքին (ավելի ճիշտ՝ Meta ընկերությանը) վերականգնել կարգը, դադարեցնել ֆեյքերի հոսքը, դադարեցնել խտրականությունն ու գրաքննությունը։ «Ցավոք, փորձերը հաջողություն չունեցան: Դե, ինտերնետն այսօր դարձել է մարտի դաշտ, ինչը նշանակում է․ «պատերազմում, ինչպես պատերազմում»,- գրել է նա իր Telegram ալիքում։




