ԿարևորՀասարակություն

Տեղի ոռոգման ցանցի վերանորոգման աշխատանքները սկսվել են

Մարտի 1-ից Տեղ համայնքի Տեղ բնակավայրում մեկնարկել են ՄԱԿ- ի պարենի գրասենյակի կողմից հովանավորվող Տեղի ոռոգման ցանցի վերանորոգման աշխատանքները։ Աշխատանքները տևելու են մինչև 2022 թվականի ապրիլի 30-ը, որի արդյունքում երեսուն երկար ու ձիգ տարիներից հետո համայնքը կունենա ոռոգման ջուր։

Համայնքի ղեկավար` Դավիթ Ղուլունցը այսօր շրջայց է կատարել աշխատանքների կատարման շրջան և տեղում համապատասխան ցուցումներ տվել աշխատողներին։

«Մենք շնորհակալություն ենք հայտնում ՄԱԿ- ի պարենի գրասենյակի` Սննդի և արժեշղթաների ծրագրերի համակարգող, Վանաձորի ենթագրասենյակի ղեկավար` պարոն Վահան Առաքելյանին` համագործակցության և բարձր մակարդակի հարաբերությունների ձևավորման համար»,– ասվում է Տեղի համայնքապետարանի տարածած հաղորդագրությունում։

Կարդացեք նաև

Back to top button